Բավ է պառակտվել
21-02-2019 21:25

Հայաստանի բնակիչները դժգոհում են գազի և էլեկտրաէներգիայի չափազանց բարձր վճարումներից: Փորձագետի մեկնաբանությունը

Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը մեկնաբանել է Հայաստանի բնակչության բողոքը հունվար ամսվա համար ներկայացված գազի և էլէկտրաէներգիայի չափազանց բարձր հաշիվներից։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում օգտատերերը դժգոհում են, որ իրենց գազի և էլեկտրաէներգիայի չափազանց բարձր հաշիվներ են ներկայացվել:

Ի՞նչ է տեղի ունեցել

Ըստ Չիլինգարյանի, սպառված էլեկտրաէներգիայի և գազի դիմաց չափազանց բարձր հաշիվների խնդիրը բարձրանում է ամեն տարի: Նա նաև հերքել է այն ենթադրությունը, որ մատակարարվող գազին օդ և ազոտ են խառնում:

“Եթե անձը տեխնիկական կրթություն և ֆիզիկայի բնագավառում գիտելիքներ ունի՝ նա հասկանում է, որ գազն օդի հետ խառնելը պայթյունավտանգ է։ Ազոտի հավելումը նույնպես բացառվում է, քանի որ այն գազից թանկ է”,- ասել է Չիլինգարյանը։

Նրա խոսքերով, մնում է միայն ճնշման խնդիրը, բայց վերջին ժամանակներս այն գրեթե չի հանդիպում:

Չիլինգարյանն ասել է, որ հունվարին հաշիվները կարող են աճել 5-15% -ով:

“Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա դեկտեմբերի վերջին օրերը հանգստյան օրեր են եղել, հաշվիչի ընթերցումներն ավելի վաղ են կատարվել, ուստի այս երկու օրվա ծախսերը հունվարին են հաշվեգրվել: Հարկավոր է հաշվի առնել ամանօրյա 10 ոչ աշխատանքային օրը, երբ մարդիկ ավելի շատ էլեկտրաէներգիա և գազ են օգտագործում” - բացատրել է Չիլինգարյանը:

Նա չի բացառել, որ հաշվիչի ընթերցումների ընթացքում թույլ են տրվել սխալներ, սակայն, ըստ Չիլինգարյանի, դա ընդհանուր միտում չէ: Սոցիալական ցանցերում արված այն հայտարարությունները, որ հաշիվներն աճել են հինգ և նույնիսկ տաս անգամ, նա համարում է անլուրջ:

Ի՞նչ անել

Չիլինգարյանը հորդորել է էլեկտրաէներգիայի և գազի համար անհիմն բարձր հաշիվներ ստացած սպառողներին դիմել համապատասխան կազմակերպություններ:

“Ես կոչ եմ անում տուժած սպառողներին դիմել մեզ, տրամադրել ապացույցներ, և մենք կզբաղվենք այս խնդրով”, - ասաել է Չիլինգարյանը։

Նրա խոսքերով, անհիմն բարձր հաշիվների հարցը լուծելու համար սպառողները կարող են դիմել հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են սպառողների պաշտպանության հարցերով, հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին, ինչպես նաև օպերատորներին։

Չիլինգարյանը նաև անձնական շահագրգռություն է հայտնել այս խնդրի լուծման գործում:
“Ես ինքս եմ ուզում գտնել տուժած սպառողին, ով ունի անհրաժեշտ ապացույցներ, և զբաղվել է այդ խնդրով՝ ընդհուպ մինչև դատարան դիմելը”, - ասել է Չիլինգարյանը: