Բավ է պառակտվել
07-12-2021 12:56

36-ժամյա ջրանջատում Երևանի երկու վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է պլանային ջրանջատման մասին Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում։

Հայտարարության համաձայն՝ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10։00-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամը 22։00-ն կդադարեցվի ջրամատակարարումը հետևյալ հասցեներով։

*Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան․ բացառությամբ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների:

*Արաբկիր վարչական շրջան․ Հայրիկ Մուրադյան, Արաբկիր 23, 25, 45, 47, 49, 51 փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-ից-11 համարների՝ իրենց կոտորակներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: