Բավ է պառակտվել
09-08-2023 15:29

Երևանցիներին մտահոգում է աղբահանությունը, տրանսպորտը, բնապահպանական խնդիրները․ հարցում

Երևանցիների 33,4 %-ին խիստ անհանգստացնում է մայրաքաղաքի աղբահանության հարցը․ հարցումն իրականացրել է «Գելափ ինթերնեյշնլ ասոցացիան»։
Ասոցացիայի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երևանցիներին մտահոգող երկրորդ խնդիրը տրանսպորտն է՝ 29%, բնապահպանական խնդիրները նշել են հարցվածների գրեթե 7%-ը, իսկ ճանապարհների վատ վիճակն ու խցանումները` 10,5%-ը:
Հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը Երևանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 809 հարցվող։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։