Բավ է պառակտվել
21-04-2021 11:58

Մեղրիի բնակիչները դիմավորեցին Փաշինյանին սուլոցներով և վիրավորանքներով (տեսանյութ)

Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները դիմավորեցին Փաշինյանին սուլոցներով և վիրավորանքներով։

Փաշինյանը նախօրեին անսպասելի այցով մեկնեց Սյունիք, այցելեց մի քանի գյուղ, ուշ երեկոյան եղավ Կապան քաղաքում (այնտեղ է գտնվում մարզպետարանը), որտեղ և գիշերեց։ Չորեքշաբթի առավոտյան նա մեկնեց Մեղրի։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, որ Բաքուն «կկշիրականացնի Զանգեզուրի միջանցքի ծրագիրն՝ անկախ Հայաստանի կամքից» (ենթադրվում է, որ Զանգեզուրի միջանցքն անցնելու է Երևան-Մեղրի մայրուղով), փաստացի «կտրոլվ՛ Սյունիքը մնացած Հայաստանից - խմբ.): Ընդ որում, Ալիևը սպառնացել է հարցը լուծել ուժի միջոցով, այդ թվում նշելով, որ «101 տարի անց կվերադարձնի Սյունիքը»:

Մեղրիում Փաշինյանին դիմավորեցին մեղմ ասած՝ որ բայրացկամ, սուլոցներով ու վիրավորական բացականչություններով, այդ թվում ՝ «Նիկոլ դավաճան», «թուրք Նիկոլ», «Կապիտուլանտ» և այլն:

«Դավաճան, դու Արցախը վաճառեցիր, իսկ հիմա եկել ես Սյունիքը վաճառելու», «Սյունիքը մեր երկիրն է», «Սյունիքը մեր հայրենիքն է, չենք տա» գոչյունների ներքո Փաշինյանը, թիկնազորով շրջապատված, անցավ ամբողի միջով։ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը փորձում է ետ պահել ոչ միայն այն քաղաքացիներին, ովքեր փորձում են մոտենալ Փաշինյանին, այլ նաև լրագրողներին:

Սուլոցների ներքո Փաշինյանը բարձրախոսով դիմեց ներկաներին․
«Մենք ենք մեղավոր, դուք ճիշտ եք, ես բոլորիցդ ներողություն եմ խնդրում սրա և սրանց համար», - ասաց վարչապետը:

Փաշինյանի փողոցով տեղաշարժվելու ընթացքում փոքր բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև:

Ընդ որում, ներկաների թիվն արագորեն աճում է:

Մեղրիի բնակիչները փորձում են թույլ չտալ, որ Փաշինյանը գնա քաղաքի կենտրոնական հրապարակ, քանի որ կարծում են, որ այն ճանապարհը, որի մասին խոսում է Ադրբեջանի ղեկավարը, կանցնի հենց Մեղրիով և փորձում են կանխել դա:

Ըստ բողոքողների, Փաշինյանը եկել է Սյունիք, որպեսզի տեղում զննի տարածքը և որոշում կայացնի կա՛մ միջանցք ստեղծել, կա՛մ Սյունիքը հանձնել (Ադրբեջանին - խմբ.):

Անցյալ տարի դեկտեմբերին Սյունիքի բնակիչները, փակելով Գորիսի մայրուղին՝ թույլ չտվեցին Փաշինյանին մտնել մարզ։ Այն ժամանակ վարչապետը բավարարվեց Սիսիանի այցելությամբ։