Բավ է պառակտվել
07-10-2021 11:46

Երևանի վարչական շրջաններից մեկի բնակիչները 10 ժամ ջուր չեն ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր սպառողներին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում պլանային ջրանջատման մասին։

Ըստ հաղորդագրություն, հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Մարգարյան 18, 20, 20/1, 22 և Բաշինջաղյան 172, 174, 176, 180 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: