Բավ է պառակտվել
06-11-2019 12:07

Մարզերի բնակիչները շարունակում են Ռուսաստանը համարել որպես Հայաստանի հիմնական գործընկեր

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը 2019թ-ի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը հարցում է իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերում՝ պարզելու մարզի բնակիչների նախընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնք են տվյալ մարզերի հրատապ խնդիրները և այլն: 
Ամենասուր խնդիրների շարքում առաջնայինը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսականը: Մասնավորապես՝ ցածր աշխատավարձերն ու թոշակները, առաջին անհրաշեժտության մթերքների բարձր գները, նվազագույն աշխատավարձից բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայությունը, բանկերի բարձր տոսկոսադրույքները, ոչ բարենպաստ հարկային քաղաքականությունը և այլն «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշում է,որ Հայաստանում իշխանափոխությունից հետո անցել է 1.5 տարի: Բայց նախորդ իշխանության ժամանակ առկա բազում հրատապ խնդիրները , որոնք դարձել են իշխանափոխության պատճառ, դեռ մնում են չլուծված:

Այսպիսով Արմավիրի և Արարատի բնակիչները նշել են, որ իրենց մարզի ամենահրատապ խնդիրներից են բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները (84%), ջրամատակարարումը (77%), աշխատատեղերի բացակայությունը (72%), դպրոցների և հիվանդանոցնրի վատ վիճակը (63%), ճանապարհային ենթակառուցվածքների բացակայությունը (47%), մթերքի և վառելիքի գնաճը (32%), տեղի պաշտոնյաների կաշառակերությունը (17%) և այլ խնդիրներ (9%):Հարցին ինչպես են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը՝ 32%-ը դրական է գնահատել, 40%-ը՝ բավարար, 23%-ը բացասական, իսկ նրանցից 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Եթե այս կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա մարզի հարցվողների 43%-ը կընտրեր «Իմ քայլը» դաշինքին, 14%-ը ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 6%-ը ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, 27%-ն իր ձայնը կտար այլ քաղաքական ուժի, 7%-ը վերջին պահին կկայացներ որոշում, իսկ 3%-ը ընտրությունների չէր գնա:
Արման Ղուկասյանն ասում է,որ հետհեղափոխական էյֆորիան, որը բնորոշ էր Հայաստանի քաղաքացիներին, արդեն անցել է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ վայելում է քաղաքացիների վստահությունը, սակայն այժմ հասարակությունը հակված է սպասելու կառավարության իրական գործուղություններին ՝ ոչ թե լոզունգներին: Արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցին պատասխանել են ,որ իշխանության գործողություններն այս ուղղությամբ համակարգված չեն և իրարամերժ են: 
Արման Ղուկասյանը սակայն նշում է,որ մարզերի բնակիչները շարունակում են Ռուսաստանը համարել որպես Հայաստանի հիմնական գործընկեր:
«Այդ իսկ պատճառով կառավարության գործունեությունն իրենք գնահատելու են այնպես, թե ինչքանով ներկայիս իշխանությունները կկարողանան պահպանել և խորացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հավելեց Արման Ղուկասյանը:

 

Արմինե Գևորգյան