Բավ է պառակտվել
24-01-2021 13:43

24 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք շրջաններում և Արարատի մարզում

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է վթարային ջրանջատման մասին Երևանի որոշ վարչական շրջաններում և Արարատի մարզում։

Նշվում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ,
• Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
• Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փողոցի 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի փողոցի 1-ից 40 համարներ, Քրիստափորի փող. 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների փողոցի 1-65 համարներ, Խորենացու փողոցի 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի փողոցի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,
• Շենգավիթ վարչական շրջան` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի փողոցի 1-ից-21, Բագրատունյաց փողոցի 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր,
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

• Արարատի մարզ` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

24-ժամյա ջրանջատում Երևանում և երեք մարզում
Երևանի 5 շրջանում 14 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Հայանիստ գյուղում ոչ ջու՛ր կա,ոչ էլ տրանսպո՛րտ
Վթարի պատճառով Երևանի երկու վարչական շրջան մեկ օր ջուր չի ունենա
Երևանի վարչական շրջաններից մեկում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի