Բավ է պառակտվել
18-06-2019 17:04

Լոռու մարզի բնակիչը զբաղվել է աղվեսի ձագերի ապօրինի որսով (տեսանյութ)

  

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են Հայաստանի Լոռու մարզում աղվեսի ձագերի ապօրինի որսով զբաղվող անձի։

Ինչպես տեղեկացրել է գերատեսչության մամլո ծառայությունը, econews.am բնապահպանական կայքի ահազանգի հետքերով տեսչության Լոռու մարզի աշխատակիցները և տեղի ոստիկանները հայտնաբերել են աղվեսների որսով զբաղվող տղամարդու, ով Գուգարք գյուղի բնակիչ է։

Պարզվել է, որ աղվեսներն ընկել են տղամարդու կողմից իր տնամերձ տարածքում տեղադրված թակարդը։ Տղամարդը հայարարել է, որ աղվեսի ձագերը վնաս էին հասցնում ընտանի թռչուններին։

Ոստիկաններն առգրավել են աղվեսի ձագերին և տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ նրանց արձակել վայրի բնություն։