Բավ է պառակտվել
30-03-2020 11:57

Մոսկվայի բնակիչներին կհատկացվեն QR կոդեր, որոնք կծառայեն որպես տնից դուրս գալու անցութուղթ

Մոսյվայում և Մոսկվայի մարզում սահմանվել է համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ։ Տնից կարելի է դուրս գալ միայն աշխատանքի կամ մոտակա խանութ գնալու համար։

Մոսկվայի քաղաքպետ Սերգեյ Սոբյանինն իր բլոգում հայտնել է, որ փոփոխություններ է կատարել մարտի 5-ին ընդունած ՝ կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակման մասին հրահանգում։

Այժմ մոսկվացիները կարող են տնից դուրս գալ միայն․

- անհապաղ բժշկական օգնության դիմելու համար կամ կյանքին ու առողջությանը անմիջական սպառնալիքի դեպքում

- աշխատանքի գնալու համար

- մոտակա աշխատող խանութում կամ դեղատանը գնումներ կատարելու համար

- ընտանի կենդանիների հետ զբոսնելու համար՝ բնակավայրից ոչ ավելի, քան 100մ հեռավորությամբ

- աղբահանության նպատակով։

Այս սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի՝ մարտի 30-ին, գործողության ժամկետը հայտնի չէ։

Քաղաքապետն ընդգծել է, որ նման միջոցառումները ձեռնարկվել են, “որպեսզի ծանր հիվանդների թիվն աստիճանաբար աճի, և առողջապահության համակարգը կարողանա դիմակայել”։

Մեդուզա”-ի կորոնավիրուսի դեմ պայքարի մոսկովյան օպերատիվ շտաբին մոտ կանգնած աղբյուրն ընդգծել է, որ նոր սահմանափակումներ ընդունելու պատճառ են հանդիսացել հիվանդացածների թվի աճն, ինչպես նաև “խորովածի գնացած” մարդիկ։

“Այսօր սահմանված միջոցառումները բացարձակապես անհրաժեշտ են: Բայց վարակի տարածումը զսպելու այս միջոցների արդյունավետությունը կախված է մեզանից յուրաքանչյուրի պահվածքից: Հոգացեք ինքներդ ձեր և ձեր մերձավորների մասին: Խնդրում ենք մնալ տանը”, - հորդորել է Սոբյանինը: Ներկայացված միջոցառումներին աջակցում են նաև Կրեմլում, ասել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի ուշ, մարտի 29-ի երեկոյան հայտնի դարձավ, որ նմանատիպ սահմանափակումներ են ընդունվել նաև Մոսկվայի մարզում։

Շուտով տանից դուրս գաը հնարավոր կլինի միայն անցաթղթով: Քաղաքում տեղակայվել է “հսկողության խելացի համակարգ”։

Սոբյանինը նշել է, որ առաջիկա օրերին մոսկվացիներին կտրվեն անցաթղթեր։ Տնից հնարավոր կլինի դուրս գալ միայն դրանց առկայության դեպքում։ Համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմը կվերահսկի “հսկողության խելացի համակարգը”։ Այն կսկսի գործել մեկ շաբաթվա ընթացքում: “Աստիճանաբար, բայց անշեղորեն, մենք կխստացնենք այս իրավիճակում անհրաժեշտ վերահսկողությունը”, - հավելել է Սոբյանինը:

“Մեդուզա”-ի զրուցակցի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, ոստիկանությունը կիրականացնի պարեկային ծառայություն փողոցներում, բայց այս հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա:

Դեռևս մարտի 20-ին Մոսկվայի ոստիկաններին իջեցվել էր ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության պետ Օլեգ Բարանովի հրահանգը՝ մինչև մարտի 31-ը մշակել ներքին գործերի մարմինների “հատուկ պայմաններում” աշխատանքի վերաբերյալ միջոցառումները, հայտնել է “Մեդուզա”-ի աղբյուրը մոսկովյան ոստիկանութունից: Ավելի վաղ, այս միջոցների մասին հայտնել էր РБК-ն։

Բարանովն իր հանձնարարականւմ կարգադրել է որոշել պատասխանատու ղեկավարներին “արտակարգ դրության պայմաններում խնդիրների լուծման և հասարակական կարգի պահպանման նպատակով ” շտաբի ձևավորման համար։ Հասարակական կարգի պահպանման, միգրացիայի հարցերով և ճանապարհային ոստիկանության վարչությունները պետք է մինչև մարտի 31-ը մշակեն “սանիտարա-համաճարակաբանական բարդացած պայմաններում” գործողությունների ծրագիր, ներառյալ՝ Մոսկվա մուտքն ու ելքը սահմանափակելու հնարավոր միջոցառումներն, ինչպես նաև պարեկություն՝ առանց հատուկ թույտվության քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու համար, ներգրավելով Ռոսգվարդիայի ուժերը և հերթապահներին: Բարանովը հանձնարարել է թիկունքայիններին նախապատրասել համաճարակաբանական պաշտպանության անհատական միջոցները։ Բոլոր հատուկ միջոցառումների հաստատումը կհամակարգի ՆԳՆ ՔՎ օպերատիվ վարչությունը, որը պատասխանատու է ԱԴ պայմաններում ներքին գործերի մարմինների աշխատանքի համար։

Բարանովի հետ միաժամանակ, Արտակարգ իրավիճակների նախարարության մոսկովյան շտաբի պետը նույնպես հանձնարարել է իր ենթականերին նախապատրաստվել կարանտինի պայմաններում աշխատանքին, հայտնել է “Մեդուզա”-ի աղբյուրը գերատեսչությունում: Հրահանգում կարգադրվել է նաև նախապատրաստել անհատական պաշտպանիչ և ախտահանման միջոցները և անձնակազմի ցուցակները կարանտինի պայմաններում աշխատելու համար: Ի թիվս այլ խնդիրների, անձնակազմը նախազգուշացվել է երկշաբաթյա հերթափոխով հերթապահության հնարավորության մասին, ասել է աղբյուրը։

Սահմանափակումները խախտելու համար պատիժները հայտնի չեն։ Քաղաքապետարանն առայժմ չի հստակեցրել, թե ինչ պատժամիջոցներ են նախատեսվում սահմանափակումները խախտելու համար՝ խոստանալով պարզաբանել առաջիկա օրերին։ Ըստ “Մեդուզա”-ի, դրանք կլինեն վարչական իրավախախտումների համար տուգանքների տեսքով։ Գործող օրենսդրությամբ, մուսկվացիները կարող են պատժվել մինչև 500 ռուբլի տուգանքով՝ “բնակչության սանիտարահիգիենիկ բարեկեցության ապահովման ոլորտում” խախտումների համար։ Կառավարությունը մարտի 26-ին առաջարկեց փոփոխություններ կատարել Վարչական օրենսգրքի այս հոդվածում. կարանտինը խախտելու դեպքում քաղաքացիները կվճարեն մինչև 300 հազար, իսկ իրավաբանական անձինք՝ մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանք:

“Ագորա” իրավապաշտպան խմբի իրավաբան Լեոնիդ Սոլովյովը “Մեդուզա” -ին պարզաբանել է, որ “հրահանգը խախտելու համար ոչ մի պատասխանատվություն չկա, և օրենքով նախատեսված չէ”: “Չի կարելի քաղաքացիներին պարտադրել մնալ տանը և դուրս չգալ, արգելել նրանց տեղաշարժի ազատությունը` սահմանադրական անքակտելի իրավունքը, շրջանցելով օրենքով սահմանված ընթացակարգերը: Քաղաքացիներին կարելի արգելել տեղաշարժվել միայն արտակարգ դրություն մտցնելուց հետո”, - ասել է Սոլովյովը:

Ըստ նրա, արտակարգ դրություն կարելի մտցնել միայն նախագահի հրամանագրով, որը կհաստատի Դաշնային խորհուրդը: Դրանից հետո կարանտինային միջոցառումները կարող են տարածվել բոլորի վրա: “Բայց այս դեպքում դա չի արվել, և քաղաքապետը, լինելով քաղաքի բարձրագույն պաշտոնյա, շրջանցում է բոլոր ընթացակարգերն ու պարտադրում է մարդկանց հետևել այս ռեժիմին: Սույն հրամանագրի օրինական բնույթը հորդոր է, այլ ոչ պարտադրանք”, - հավելել է իրավաբանը՝ “արտակարգ դրության ռեժիմի փորձ” անվանելով Սոբյանինի միջոցառումները:

Մոսկվա մուտքն ու ելքը չի արգելափակվել

Սոբյանինն իր ուղերձում շեշտել է, որ նոր սահմանափակումները չեն արգելում Մոսկվա ելումուտը: “Պարզապես, դուք չեք կարող տեղաշարժվել ամբողջ քաղաքով առանց հիմնավոր պատճառի”, - հավելել է նա:

Բացի այդ, մարտի 30-ից մուսկվացիները պարտավոր են պահպանել “այլ մարդկանցից սոցիալական հեռավորությունն”՝ առնվազն 1,5 մետր: Բացառություն է արվել միայն տաքսիներով երթևեկելու համար։ Խանութները, դեղատները և այլ կազմակերպությունները պետք է հատուկ գծանշումներ անեն և “սահմանեն ներս մտնելու, շենքերում և հարակից տարածքում գտնվելու ռեժիմ”։

Քաղաքապետարանը կվճարի կորոնավիրուսի պատճառով իրենց աշխատանքը կորցրած բնակիչներին

“Ակնհայտ է, որ ներկայիս ծանր իրավիճակում մոսկվացիներից շատերը, ցավոք, կկորցնեն իրենց աշխատանքը: Նրանց օգնելու համար կմշակվեն աջակցության հատուկ համալիր միջոցներ”, - ասել է Սոբյանինը: Որպես առաջին քայլ, քաղաքապետարանն ամսական 19.500 ռուբլի կվճարի քաղաքի գործազուրկ բնակիչներին: Վճարը կփոխանցվի ավտոմատ՝ առանց դիմումներ ներկայացնելու: Ավելի ուշ՝ մարտի 29-ի երեկոյան, հայտնի դարձավ, որ Մոսկվայի մարզի գործազուրկ բնակիչներից յուրաքանչյուրին կվճարվի 15 հազար ռուբլի:

Բացի այդ, Մոսկվայի քաղաքապետարանն 9 օրով կերկարաձգի հասարակական տրանսպորտով երթևեկության քարտերի վավերականության ժամկետը յուրաքանչյուրի համար, ով կհետևի տնային ռեժիմի պահանջին և ոչ մի անգամ չի երթևեկի մարտի 28-ից ապրիլի 5-ը: Նախկինում կասեցված ուսանողական և դպրոցական քարտերը կերկարաձգվեն բարձր պատրաստվածության ռեժիմի ավարտից սկսած առնվազն մեկ ամսով: