Բավ է պառակտվել
10-10-2020 18:36

Ծանր վիրավորում ստացած լրագրողը խնդրել է փոխանցել բոլորին․ (լուսանկարներ)

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ռուս լրագրողներին։

Հիշեցնենք, որ Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին հարվածի հետևանքով ծանր վիրավորում է ստացել ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը։

Թաթոյանը գրում է․“վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ: Իրենք լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ”:

Բացի այդ, լրագրողի Telegram ալիքում հայտնվել է նրա առաջին հաղորդագրությունը։  Կոտենոկիխոսքով՝տաճարինմիտումնավորէհարվածհասցվել։

- Հարվածը 100 տոկոսով միտումնավոր էր։ Դեռևս մինչև մեր ժամանելը եկեղեցու վերևում շուրջ 20 րոպե ԱԹՍ էր պտտվում, իսկ երբ մենք հայտնվեցինք ներսում, գրեթե անմիջապես հասցվեց հարվածը։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու թիրախային հարված են հասցրել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին, որի հետևանքով մեծ ավերածություններ են եղել, վիրավորումներ են ստացել այդ պահին եկեղեցում գտնվող երեխաները, կանայք և տարեցները։ Ռուսաստանցի երեք լրագրող վիրավորումներ են ստացել հրթիռային հարվածի արդյունքում։

Անմիջապես առաջին հարվածից հետո լրագրողները փորձել են օգնել դուրս բերել եկեղեցուց խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ: Լրագրողը նաև հայտնել է, որ անձամբ է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտայնտեղ բացառապես քաղաքացիական բնակավայրեր են: