Բավ է պառակտվել
22-02-2017 12:31

Ձմեռը նահանջում է. ՀՀ մի շարք մարզերում սպասվում է 16 աստիճան ջերմություն

Երկու ամսից ավել տևած ցրտից հետո Երևանում վերջապես սպասվում է ջերմաստիճանի բարձրացում:
Ինչպես հայտնում են «Հայհիդրոմետկայանից», փետրվարի 23-25-ին Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով:
Շաբաթ և կիրակի օրերին, ցերեկային ժամերին ամենատաք եղանակը կլինի Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում, որտեղ օդի ջերմաստիճանը կհասնի 16+ -ի:
Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Երևանում կպահպանվի ցուրտ եղանակը, ուրբաթ օրը ցերեկային ժամերին ջերմաստիճանի սանդղակը կհասնի 2 աստիճան տաքության, իսկ հանգստյան օրերին, ցերեկային ժամերին եղանակը կտաքանա՝ հասնելով 2-4 աստիճանի:
Առաջիկա օրերս կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, բացառություն է կազմում փետրվարի 23-ի գիշերը, երբ Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում հնարավոր է թույլ ձյուն:
Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: