Բավ է պառակտվել
22-01-2016 09:12

Դպրոցական արձակուրդները երկարացվում են ևս մեկ շաբաթով

Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն ևս մեկ շաբաթով. այս մասին հայտնել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:
Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։
Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա»,- նշել է Աշոտյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։
Հիշեցնենք, որ Հայաստանում H1N1 վարակից արդեն 18 մարդ է մահացել: