Բավ է պառակտվել
12-12-2019 15:23

Զինծառայությունից խուսափած անձինք այլևս չեն ազատվի քրեական պատասխանատվությունից


Կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չի երկարաձգվի:
Նշենք, որ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:
Նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ օրենքը ուժը կորցրած կճանաչվի հունվարի մեկից:
«Օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շջանակներում պետության կողմից դրսևորոված խրախուսական ակտ: Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետ տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը, ինչը արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ», - ասաց նա:
Տոնոյանը նշեց,որ «Դա իրավահավասարության ապահովման սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահամանդրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ։
«Չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված էական փոփոխություններին, զինվորական ծառայությունից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով՝ կապված է նաև այս օրենքի առկայության հետ։ Փաստացի խոսքը գնում է 1992 թվականի մինչև մարտի մեկը ծնված քաղաքացիների մասին, որոնք խուսափել են առաջին անգամ 2010 թվականի ամառային զորակոչից։ Պատկերացնում եք՝ մեկը խուսափել է ծառայությունից, և 9 տարի անց մենք սկսում ենք իրեն ազատել։ Լրիվ այլ տնտեսական ու քաղաքական պայմաններում ենք գտնվում»,–ասաց Տոնոյանը։
Ըստ ՊՆ նախարարի 27 տարին լրացած մոտ 2000 անձ կա այդ կարգավիճակում, իսկ դիմումների քանակը գնալով ավելանում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ թեև օրենքի երկարացում չի լինելու, բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը:

«Մինչ հունվարի մեկը օրենքը ուժի մեջ է և այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս առնել, այս բոլոր պրեցոդուրաները անցնեն և Նոր տաին էլ Հայաստանում նշեն», - ասաց նա:

 

 

Արմինե Գևորգյան