Բավ է պառակտվել
19-07-2018 17:54

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում չարաշահումներն ակնհայտ են- դլխավոր դատախազ

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործունեության մեջ չարաշահումների փաստերն ակնհայտ են, ինչը հիմքեր է տալիս քրեական գործ հարուցելու համար։ Այսօր ասել է դատախազ Արթուր Դավթյանը։

Ընկերության կողմից 2015-16 թվականներին պետբյուջեի միջոցներով կատարվել են 168.5 մլն դրամի ($350,3 հազ) ծախսեր կեղծ փաստաթղթերով, չհիմնավորված և ակտերի կազմման ժամանակ չափազանցված տվյալների օգտագործմամբ։ Հայաստանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ բացահայտել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վատնումների դեպքեր, որոնց փաստով հարուցվել է քրեական գործ։

«Անկախ նրանից, թե ինչ են խոսում Հանրային հեռուստաընկերությունում, ակնհայտ է, որ չարաշահումների փաստեր կան, և քրեական գործերի հարուցման համար հիմքեր նույնպես կան։ Իհարկե, հետևություններ անելը դեռ վաղ է և պետք է սպասել քննության արդյունքներին»,– ասաց դատախազը։ Միաժամանակ զերծ մնալով մանրամասներ ներկայացնելուց։