Բավ է պառակտվել
15-08-2019 13:47

Հայտնի գիտնական-ցեղասպանագետ Վահագն Տատրյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Ամերիկացի հայտնի գիտնական, Հայոց ցեղասպանության փորձագետ Վահագն Տատրյանի աճյունը հողին կհանձնվի Հայաստանում, տեղեկացվել է ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Տատրյանի անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար` իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն”,-ասվել է հաղորդագրությունում: ԱԳՆ-ում նշել են, որ աշխատանքներն այս ուղղությամբ արդեն տարվում են։

Սոցիոլոգիայի ամերիկացի պրոֆեսոր, իրավաբան, պատմաբան Վահագն Տատրյանը (Vahakn Dadrian) մահացել է 2019թ․օգոստոսի 4-ին 93 տարեկան հասակում։

Տատրյանը Հայաստանի ԳԱԱ պատվավոր դոկտոր էՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության հետազոտությունների ծրագրի ղեկավար։ Նրա աշխատանքները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով։