Բավ է պառակտվել
15-07-2018 22:01

ՖՖ ղեկավարի ընտրության մասին. ակնհայտ է, որ փոփոխությունները հասունացել են-Փաշինյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շուտով նոր նախագահ է ընտրելու: Այս մասին կիրակի ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերում:

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնում են, թե առաջիկայում ՀՖՖ ղեկավարի պաշտոնը Ռուբեն Հայրապետյանի փոխարեն կզբաղեցնի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ՀՖՖ-ն անկախ հասարակական կազմակերպություն է և ինքն է որոշումներ կայացնում, բայց հույս ունեմ, որ այնտեղ էլ շուտով տրամաբանական փոփոխություններ կլինեն: Որքանով տեղյակ եմ, շուտով ՀՖՖ-ն նոր ղեկավար է ընտրելու, և հույս ունեմ, որ դրանք փոփոխություններ կբերեն: 

Ակնհայտ է, որ փոփոխությունները հասունացել են, դրանք անհրաժեշտ են ֆուտբոլին»,- հայտարարեց Փաշինյանը:

Բոլորի ցանկությունն է, որ հայկական ֆուտբոլը մեծ հաջողություններ գրանցի, բայց դա առաջին հերթին ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի արդյունքն է լինելու:

Նա նաև նշեց, որ հայկական ֆուտբոլը մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է օգտագործել:

«Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ հաջողության են հասնում ներքին ուժեղ առաջնություններ ունեցող թիմերը, ինչը մենք չունենք: Ֆուտբոլի փոփոխությունները դրան էլ պետք է վերաբերեն նաև դրան»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը շնորհավորեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին աշխարհի առաջնությունում ֆրանսիացների հաղթանակի առթիվ, ինչպես նաև Վլադիմիր Պուտինին հիանալի կազմակերպված մունդիալի կապակցությամբ: