Բավ է պառակտվել
19-07-2018 22:09

ԱԱԾ պետը մեկնաբանել է ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին խոսակցությունները, հայտարարել է, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեր Հայրապետյանն ավելի վաղ հայտարարել է, որ Վանեցյանը լավագույն թեկնածուն է այդ պաշտոնում։

«Չեմ թաքցնում, որ ցանկություն ունեմ գլխավորելու ֆեդերացիան, սակայն վերջնական որոշում դեռ չեմ կայացրել։ Եթե ֆուտբոլային հանրությունը, ի դեմս Հայաստանի բարձրագույն լիգայի ակումբների, միաձայն աջակցի իմ թեկնածությանը, ապա ես կընդունեմ այդ պաշտոնը», – ասաց Վանեցյանն այսօր կառավարության նիստից առաջ, միաժամանակ նշելով, որ եթե այդ պաշտոնում առաջադրվի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը, ապա նա պատրաստ է աջակցել Ջորկաեֆին։

Վանեցյանը նաև հայտնեց, որ Հայրապետյանի հայտարարությունից հետո նա հանդիպել է նրա հետ ու քննարկել այդ հարցը։ Միաժամանակ Վանեցյանը հերքեց շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե իբր Հայրապետյանը համաձայնել է զիջել իր պաշտոնն այն բանի փոխարեն, որ ԱԱԾ–ն քննչական գործողություններ չանցկացնի Հայրապետյանին պատկանող ընկերություններում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հայկական ֆուտբոլը մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է օգտագործել: