Բավ է պառակտվել
25-03-2023 21:47

Անաստասիա Դեմուրչյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Ռուսաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Անաստասիա Դեմուրչյանը ոսկե մեդալ է նվաճել Նյու Դելիում (Հնդկաստան) ընթացող աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է championat.com-ը։

Ավստրալայի ներկայացուցիչ Ֆրենսիս Սքոթի նկատմամբ եզրափակիչ խաղում հաղթանակից հետո 18-ամյա ռուսաստանցի մարզուհին դրոշը ձեռքին պատվո պտույտ է կատարել ռինգում։

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) որոշմամբ ռուս մարզիկներին թույլատրվել է հանդես գալ ազգային խորհրդանիշների ներքո։

Կանանց աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 15-ից 31-ը Նյու Դելիում (Հնդկաստան):