Բավ է պառակտվել
04-02-2022 19:10

«Արարատ, հուպ տուր». Դմիտրի Գուբերնիևը ջերմ ողջունել է հայ մարզիկներին Պեկինի օլիմպիական խաղերում (տեսանյութ)

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվում է 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրներն էին գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը ջերմ ողջունել է Հայաստանի հավաքականին «Արարատ, հուպ տուր» վանկարկմամբ։

Հայաստանը Օլիմպիական խաղերում ներկայացնում է հինգ մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, եղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը։

Օլիմպիական խաղերի բացումը տեղի է ունենում Պեկինի Ազգային մարզադաշտում։ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են փետրվարի 4-ից 20-ը։