Բավ է պառակտվել
22-11-2022 19:43

ԱԱ-2022-ի մեկնարկին Արգենտինան սենսացիոն պարտություն կրեց Սաուդյան Արաբիայից

Քաթարում մեկնարկած 2022 թվականի աշխարհի առաջնության առաջին խաղում Արգենտինան սենսացիոն պարտություն կրեց Սաուդյան Արաբիայից։

Մինչև ընդմիջումն արգենտինացիների համար ամեն ինչ լավ էր ընթանում։ Լիոնել Մեսսին իրացրեց 11 մետրանոցը։ Բացի այդ, Արգենտինան եւս երեք անգամ նվաճեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը երեք գոլն էլ չհաշվեց, հաղորդում է sport.ru-ն։

Պարտվելով 0։1 հաշվով, Սաուդյան Արաբիայի թիմը բնավորություն դրսևորեց և երկրորդ խաղակեսի սկզբում երկու գոլ խփեց։ Գոլերը խփեցին Սալեհ Ալ Շեհրին ու Ֆերաս Ալ Բրիկանը։