Բավ է պառակտվել
23-12-2019 15:40

Արմեն Մելիքբեկյանն ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նոր նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Ֆեդերացիայի՝ երկուշաբթի օրը կայացած արտահերթ նիստին Մելիքբեկյանի օգտին տրվել է 13 ձայն, մյուս թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանի օգտին՝ յոթ ձայն, երեք քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Մինչ ընտրություններն Արմեն Մելիքբեկյանը զբաղեցնում էր ՀՖՖ փոխնախագահի պաշտոնը։