Բավ է պառակտվել
28-03-2023 23:00

Հայաստանի ու Կիպրոսի ընկերական հանդիպումը Երևանում ավարտվեց ոչ-ոքիով

Ֆուտբոլի Հայաստանի և Կիպրոսի հավաքականներն ընկերական հանդիպումը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ավարտվեց ոչ-ոքիով՝ 2:2:
43-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի պաշտպան Անդրեաս Կարոն, ապա 51-րդ և 59-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նորեկ, կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։


Հայաստանի հավաքականին չհաջողվեց պահպանել առավելությունը․ երկրորդ խաղակեսի վերջնամասում Կիպրոսի հավաքականի հարձակվող Դիմիտրոս Խրիստոֆին 83-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։