Բավ է պառակտվել
30-08-2020 16:00

Հայաստանը կարող է բողոքարկել շախմատի առցանց օլիմպիադային ՖԻԴե-ի կայացրած որոշումը

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը չի բացառել, որ Հայաստանը դատարանի միջոցով կարող է բողոքարկել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստան-Հնդկաստան ռեզոնանսային խաղից հետո ՖԻԴԵ-ի կայացրած որոշումը:

Օգոստոսի 28-ին քառորդ եզրափակչում chess.com սերվերի տեխնիկական խափանման պատճառով հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը ուշացրել է պատասխան քայլը ոչ-ոքի դիրքում և ճանաչվել պարտված: Հանդիպման արդյունքը՝ 3,5:2,5 հօգուտ Հնդկաստանի չի բավարարել Հայաստանին, և նա բողոք է ներկայացրել, որը մերժվել է ՖԻԴԵ-ի բողոքարկման հանձնաժողովի կողմից` Դվորկովիչի գլխավորությամբ: Ի պատասխան՝ Հայաստանի հավաքականը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել մրցաշարին, որի պատճառով գրանցվել է տեխնիկական պարտություն Հնդկաստանի դեմ քառորդ եզրափակչի երկրորդ խաղում:

«Մենք ունենք այդպիսի մտադրություն: Մենք մտածում ենք հայց ներկայացնել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան, բայց դեռ վերջնական որոշում չենք կայացրել», - ասել է գրոսմայստերը chess-new.ru պորտալին տված հարցազրույցում:

Նա շեշտել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան անթերի պատրաստվել է մրցաշարին, ապահովել է գերազանց ինտերնետ (պահուստային կապ), 360 աստիճանի տեսանիելիությամբ տեսախցիկներ, իսկ խնդիրն առաջացել է chess.com-ի սերվերում:

«Ի դեպ, սա միակ դեպքը չէ։ Նման խնդիր ծագել էր նաև Հունաստանի հետ նախորդ հանդիպման ժամանակ։ Մեզ նախազգուշացրել էին, որ սերվերի հետ խնդիր կա։ Բայց, ըստ երևույթին, այնտեղ լուրջ չէին մոտեցել խնդրին», - ընդգծել է Դանիելյանը, հավելելով, որ chess.com-ն ընդունել է կապը խզվելու փաստը ռեզոնանսային հանդիպման ժամանակ կապը խղվելու փաստը։

Նա ասել է, որ Հայաստանի ֆեդերացիան պահանջել է կայքի թրաֆիկի, այն հաճախելու, աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ բոլոր տվյալները խաղն ընթանալու ժամանակահատվածում։ «Պահանջը մերժվել է։ Անհասկանալի է: Եթե ամեն ինչ մաքուր է, եթե խնդիրը ներն է, ինչու՞ են հրաժարվում այդպիսի տվյալներ տրամադրելուց: Ավելին, ես կասեմ, որ եթե մեր ինտերնետի հետ կապված խնդիր լիներ, մենք նորմալ կընդունեինք մեր պարտությունն», - ասել է գրոսմայստերը:

Դանիելյանը քննադատել է միջոցառման կազմակերպման մակարդակը՝ կոչ անելով «հնարավորինս լավ կազմակերպել ընդհանուր գործը»: «Այլ ոչ թե զուտ ցուցադրել, թե «տեսեք, թե որքան լավ ենք աշխատում, այսպիսի ժամանակներում կարողացանք անցկացնել օլիմպիադան», - ասել է նա:

Գրոսմայստերը հավելեց, որ լուրջ չի վերաբերվում առցանց շախմատին:
«Առցանց շախմատն ապագա չունի: Ինձ բացարձակապես դուր չի գալիս ինտերնետային շախմատը խթանելու գաղափարը: Մեր դեպքն արդեն հզոր փաստարկ է», - ընդգծել է Դանիելյանը` հույս հայտնելով, որ այս դեպքից հետո լայնամասշտաբ առցանց մրցաշարեր պարզապես չեն անցկացվի:
Ավելի վաղ հայ ուժեղագույն շախմատիստներից մեկը` Գաբրիել Սարգսյանը, չէր բացառել հակերների միջամտությունը՝ մատնանշելով, որ մի շարք կարևոր խաղերի ժամանակ հայ շախմատիստները պարբերաբար կորցնում էին հասանելիությունը սերվերին, նրանք ժամանակ էին կորցնում:

ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված շախմատի առցանց օլիմպիադան մեկնարկել է հուլիսի 22-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը: Յուրաքանչյուր թիմ ում ներառված է 6 շախմատիստից` երկու տղամարդ, երկու կին, մինչև 20 տարեկան մեկական տղա և աղջիկ: Նախատեսված է մինչև 6 փոխարինող: