Բավ է պառակտվել
29-03-2021 12:18

ԱԱ- 2022-ի ընտրական խաղում Հայաստանը հաղթեց Իսլանդիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում 2: 0 հաշվով հաղթեց Իսլանդիային:

Խաղի 53-րդ րոպեին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խփեց առաջին գոլը, իսկ 74-րդ րոպեին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կրկնապատկեց իր հավաքականի առավելությունը:

Խաղն անցնում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի նախորդ հանդիպումը նույնպես ավարտվեց Հայաստանի հաղթանակով Լյուքսեմբուրգի նկատմամբ 1: 0 հաշվով։

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Ռումինիան:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը՝ Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի թիմերի հետ միասին ընդգրկված է ԱԱ-2022-ի խաղարկության եվրոպական որակավորման J խմբում: