Բավ է պառակտվել
31-03-2021 22:04

Հայաստանը հաղթեց Ռումինիային ԱԱ-22 ընտրական խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական մրցաշարում 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ:

Խաղի 56-րդ րոպեին ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր նորամուտի գոլը խփեց ազգային ընտրանու կազմում: Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդրու Չիկալդաուն 62-րդ րոպեին նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց խփեց երկրորդ գոլը՝ առաջ տանելով իր թիմը:

Քիչ անց Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջորջե Պուշկաշը «կարմիր քարտ» ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ Հայաստանի հավաքականը օգտագորշեց թվային առավելությունը, և Վարազդատ Հարոյանը 87-րդ հավասարեցրեց հաշիվը: կարճ ժամանակ անց Հայաստանի հավաքականը ստացավ 11 մետրանոցի իրավունք, և Տիգրան Բարսեղյանը խփեց հաղթական գոլը:

Խաղը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյան.ի անվան մարզադաշտում

ԱԱ- 2022-ի ընտրական մրցաշարի նախորդ հանդիպումները նույնպես ավարտվեցին Հայաստանի հաղթանակներով․ 1: 0 հաշվով Լիխտենշտեյնի և 2: 0 հաշվով Իսլանդիայի ընտրանիների նկատմամբ: Այսպիսով, Հայաստանը 9 միավորով գլխավորում է իր խմբի աղյուսակը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2022թ․ առաջնության եվրոպական որակավորման փուլում ընդգրկված է J խմբում՝ Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի թիմերի հետ: