Բավ է պառակտվել
02-09-2016 15:33

ՀՀ-ն քայլեր կձեռնարկի Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու համար

Հայաստանը մտադիր է կոշտ քայլեր ձեռնարկել օլիմպիական խաղերի մասնակից Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու համար:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց
Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։

ՀԱՕԿ-ը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները որակազրկվեն: Այդ դեպքում այլ մրցավարներ ձեռնպահ կմնան մեր մարզիկների նկատմամբ նման քայլ անելու մտքից անգամ: Հակառակ դեպքում մեր մարզիկները պարբերաբար կհայտնվեն «որբի» կարգավիճակում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Ղազարյանը հավաստիացրեց, որ Միհրան Հարությունյանի մենամարտի մրցավարությունը բողոքարկելու մտքից իրենք չեն հրաժարվել:

«Թիմը եկել է, շուտով խորհրդակցություն կարվի զուտ այդ առումով, եւ մեր քայլերը շատ հստակ կլինեն եւ շատ կոշտ: Վստահ ասում եմ՝ պետությունը կանգնած է մարզիկի կողքը»,- ասաց նախարարը: