Բավ է պառակտվել
31-05-2022 11:01

Հայաստանը 2023թ․ կընդունի ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Ծանրամարտի 2023թ.–ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում, ասել է երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վստահ եմ, որ մենք այդ առաջնությունը կանցկացնենք այնպիսի բարձր մակարդակում, ինչպես Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվեց Երևանում և ավարտվեց երեկ», – ասել է Փաշինյանը խորհրդարանում։

Նա շնորհավորել է բոլոր հայ մարզիկներին, ովքեր մրցանակային տեղեր զբաղեցրեցին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում և մաղթել նրանց նորանոր հաջողություններ։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Երևանում մայիսի 22–ից 30–ը։ Հայ բռնցքամարտիկները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը
Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում
Հայաստանի հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ր պատրաստ է հանդես գալ նրա դրոշի ներքո
Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Երևանում ապրիլին