Բավ է պառակտվել
04-01-2023 15:37

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա Հայաստանում

2023 թվականի ապրիլին Երևանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունը:

Մրցաշարին անցկացնելու հայտ էին ներկայացրել նաև Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաները, սակայն Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան նախապատվությունը տվել է Հայաստանին:

2022 թվականին Երևանում կայացավ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճեց 4 մեդալ։