Ֆուտբոլի ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Ռումինիայի հավաքականին։
Միակ գոլը խփեց Իոնուտ Միտրիցան 26-րդ րոպեին։ Հանդիպումը կայացավ Բուխարեստի Ստյաուա մարզադաշտում։
Գերմանիայի հավաքականը Սկոպյեում 4։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին և 21 միավորով ապահովեց առաջին տեղը J խմբում։ Այսպիսով, գերմանացիները դարձան 2022թ․ աշխարհի առաջնության ուղեգիր ստացած առաջին եվրոպական թիմը։
Երկրորդ տեղում են ռումինները (13 միավոր), այնուհետև՝ Հյուսիսային Մակեդոնիան (12 միավոր), Հայաստանը (12 միավոր), իսլանդացիները (8 միավոր) և Լիխտենշտեյնի հավաքականը (1 միավոր)։
Հաջորդ տուրում Գերմանիայի ֆուտբոլիստները նեյեմբերի 11-ին տնային խաղում կհանդիպեն Լիխտենշտեյնի հավաքականի հետ, Հյ․ Մակեդոնիան նույն օրն արտագնա խաղում կմրցի Հայաստանի հետ։