Բավ է պառակտվել
21-10-2021 19:08

Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը ՖԻՖԱ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի հոկտեմբեր ամսվա ընթացիկ վարկանիշային աղյուսակում, զբաղեցնելով 89-րդ հորիզոնականը։

Ընդ որում, հայկական թիմի միավորները նվազել են 5,23-ով և այժմ կազմում են 1257,17։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի մրցակիցները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ․ Գերմանիա (խմբի առաջատար)՝ 12-րդ, Ռումինիա՝ 41-րդ, Իսլանդիա՝ 62-րդ, Հյուսիսային Մակեդոնիա՝ 74-րդ և Լիխտենշտեյն՝ 190-րդ հորիզոնական։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում բրազիլացիներն են։ Լավագույնների հնգյակում են նաև Ֆրանսիայի, Իտալիայի և Անգլիայի թիմերը։ Ընդհանուր առմամբ աղյուսակում ընդգրկված է 210 թիմ։