Բավ է պառակտվել
28-10-2019 10:55

Շախմատի Եվրոպայի առաջնության չորս փուլից հետո Հայաստանն առաջատարների խմբում է

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության չորս փուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը հայտնվել է չորս առաջատարների շարքում։

Չորս փուլից հետո Հայաստանից բացի մրցութային աղյուսակի առաջատարներն են Ուկրաինայի, Ռուսաստանի և Անգլիայի հավաքականները՝ 7-ական միավորով։ 5-10-րդ տեղերում են Ադրբեջանը, Նիդերլանդները, Շվեյցարիան, Խորվատիան, Գերմանիան և Սլովենիան՝ 6-ական միավորով, նրանց հետևում են Թուրքիան և Նորվեգիան (11-12 տեղեր՝ 5-ական միավորով)։

5-րդ փուլում հայ շախմատիստները կմրցեն ռուսաստանցիների հետ։

Խաղային 4 օրից հետո Հայաստանի կանանց թիմը կիսում է 3-8-րդ տեղերը Վրաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Սերբիայի ներկայացուցիչների հետ (6-ական միավոր)։ Առաջատարը Ռուսաստանն է 8 միավորով, երկրորդ տեղում է Հունգարիան՝ 7 միավորով։

6-րդ փուլում հայ շախմատիստուհիների մրցակիցը կլինի Վրաստանի առաջին թիմը։

Թիմերի կազմը

Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներն են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանն, իսկ կանանց թիմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը։

Հին աշխարհի առաջնությունում տղամարդկանց մրցաշարում խաղում է 40 թիմ, կանանց մրցաշարում՝ 32 (4 հիմնական և 1 պահեստային խաղացող), հայտնում է chesspro.ru- ն:


Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին և կավարտվի նոյեմբերի 2-ին, երկու մրացաշարերում թիմային առաջին մրցանակը 8 հազար եվրո է։