Բավ է պառակտվել
09-08-2022 12:54

Հայաստանը շախմատի օլիմպիադայում գրավեց 2-րդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Ուզբեկստանին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի արդյունքներով զբաղեցրեց 2-րդ տեղո։ Հաղթող է հռչակվել Ուզբեկիստանի թիմը։

Երկու թիմերն էլ 11տուրում հավաքել են հավասար միավորներ, սակայն լրացուցիչ միավորներով առաջին տեղն է զբաղեցրել ուզբեկական թիմը։

Վերջին՝ որոշիչ տուրում հայ շախմատիստները 3։1 հաշվով հաղթել են Իսպանիայի հավաքականին։ Նույն արդյունքն է գրանցվել Ուզբեկիստան-Նիդերլանդներ խաղում։

Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է դարձել «Հնդկաստան-2» թիմը (Օլիմպիադայում այս երկիրը ներկայացված է երեք թիմով՝ խմբ.)

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։
Շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադան անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 188 թիմ, իսկ կանանց մրցաշարին՝ 162։ Յուրաքանչյուր հավաքականն ունի 4 հիմնական և 1 պահեստային խաղացող։ Օլիմպիադայի կազմակերպիչներն են Համահնդկական շախմատի ֆեդերացիան և ՖԻԴե-ն։