Բավ է պառակտվել
04-07-2022 12:37

Ազատ ոճի ըմբշամարտի Մ20 ԵԱ-ում Հայաստանը երկրորդն է մեդալային ընդհանուր հաշվարկում

Ազատ ոճի հայ ըմբշամարտիկները նվաճեցին 5 մեդալ նախորդ օրը Հռոմում ավարտված մինչև 20 տարեկան երիտասարդական առաջնությունում, հայտնում է ՀՀ սպորտի նախարարությունը:

Հայաստանի հավաքականն ունի 3 ոսկե մեդալ, 1«արծաթ» և 1«բրոնզ», ինչի շնորհիվ հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը մեդալային ընդհանուր հաշվարկում։

Առաջնության բարձրագույն պարգևները ստացան Հայկ Պապիկյանը (մինչև 70 կգ քաշային կարգը), Մուշեգ Մկրտչյանը (79 կգ) և Լյովա Գևորգյան (125 կգ): Երկրորդ տեղը զբաղեցրեց Հարություն Հովաննիսյանը (57 կգ), իսկ Հայկ Աբրահամյանը (61 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ․ Սուրեն Աղաջանյանը (60 կգ)՝ ոսկի, Աշոտ Խաչատրյանը (67 կգ)՝ արծաթ, բրոնզե մեդալակիր դարձան Վիգեն Նազարյանը (87 կգ) և 87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):