Բավ է պառակտվել
02-08-2021 19:09

Հայաստանը նվաճեց առաջին օլիմպիական մեդալը Տոկիոյում․ մարմնամարզիկ Դավթյանը երրորդն է հենացատկում

Հայ մարմնամարզիկը զիջեց իր մրցակիցներին Հարավային Կորեայից և Ռուսաստանից, ցուցաադրելով Տոկիոյում երրորդ արդյունքը։

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր հենացատկում։ Մեր մարզիկը հավաքեց 14,733 միավոր։

Առաջին տեղն այս սպորտաձևում զբաղեցրեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չե Հվան Սինը (14,783)։ Արծաթը բաժին հասավ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։ Ռուսաստանցի մարմնամարզիկը նույն արդյունքը ցուցադրեց, բայց ցատկի բարդության համար նախապատվությունը տրվեց կորեացուն։
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: 2021 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, Տոկիո (Ճապոնիա) կժամանեն 11 հազար մարզիկ գրեթե 200 երկրից: Նրանք կպայքարեն մեդալների 339 հավաքածուի համար: Այս մարզական փառատոնին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ 8 մարզաձևում։