Բավ է պառակտվել
06-05-2017 19:12

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ՀՀ-ն կներկայացնեն չորս մարզիկներ

Շաբաթ օրը Սերբիայում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես տեղեկանում ենք Ազգային օլիմպիական կոմիտեի կայքից, առաջնության ընթացքում Հայաստանը կներկայացնեն չորս մարզիկներ՝ Գևորգ Ղարիբյանը (59 կգ. քաշային կատեգորիա), Կարեն Ասլանյանը(66 կգ. ),Վաչիկ Եղիազարյանը(130 կգ.) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ.):
Առաջին երեք ըմբիշները պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից.Ղարիբյանի մրցակիցը կլինի Տալեհ Մամեդովը (Ադրբեջան),Ասլանյանինը՝ թուրք Աթական Յուսկելը (Թուրքիա), իսկ Եղյազարյանը կպայքարի Հունաստանից Նիկոլաս Լեոնի հետ:
Վիճակահանության արդյունքում Ալեքսանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից՝ պայքարի մեջ մտնելով Վիլիուս Լաուրիանիտիսի հետ (Լիտվա):
Նախօրեին ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքներով հայ մարզիկները նվաճել են երեք բրոնզե մեդալ: