Բավ է պառակտվել
18-01-2022 12:34

Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղեր - 2022-ին Հայաստանը կներկայացնի վեց մարզիկ

Ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերում․ որոնք կկայանան փետրվարին Պեկինում, Հայաստանից կմասնակցի վեց մարզիկ։

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ նրանցից 4-ը դահուկորդ են․ Միքայել Միքյելյան, Կատյա Գալստյան, Անգելինա Մուրադյան (դահուկավազք) և Հարություն Հարությունյան (լեռնային դահուկներ)։ Նրանց մասնկցությունը հատատվել է Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից։

Ավելի վաղ օլիմպիական ուղեգիր էր ստացել ձևավոր չմուշկասահքի հայկական զույգը․ Թինա Կարապետյանը և Սիմոն Սեկալը։

Ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերը կանցնեն Պեկինում 2022թ․ փետրվարի 4-ից 20-ը, իսկ Պարաօլիմպիկ խաղերը՝ մարտի 4-ից 13-ը։