Բավ է պառակտվել
15-02-2017 14:46

Հայ ալպինիստուհին ռեկորդային տեմպերով հասել է Կիլիմանջարոյի գագաթին

Հայ լեռնագնաց Լյուբա Բալայանը նախօրեին ռեկորդային տեմպերով նվաճել է Կիլիմանջարո լեռան գագաթը: Այդ մասին հայտնել է Լեռնագնացության և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:
« Լյուբա Բալայանը խմբից առաջինն է հասել Աֆրիկայի ամենաբարձր գագաթին (5895 մ.) և ծածանել է Հայաստանի և մեր Ֆեդերացիայի դրոշները»,- նշել է Դանիելյանը:


Նա նաև հայտնել է, որ Լեռնագնացության և լեռնային տուրիզմի ֆեդերացիան սպասում է Ավեդիս Կալպակյանի կողմից Արևմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթը՝ Ակոնկագուան (6961 մ.) նվաճելու փաստի հաստատմանը:
« Կալպակյանի խումբն արդել իջել է: Սպասում ենք գագաթին արված լուսանկարներին»,- ասել է Դանիելյանը:
Անցած տարի լիբանանահայ Ավեդիս Կալպակյանը բարձրացել էր Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր Մակ Քինլի լեռան գագաթը( 6 190 մ.), և Ալպերի ու Եվրոպայի ամենաբարձր կետը (չհաշված կովկասյան գագաթները)՝ Մոնբլան լեռը(4 809 մ.):