Բավ է պառակտվել
11-08-2018 13:49

Սինքրոն ջրացատկորդների հայ զույգը երրորդ տեղն է զբաղեցրել

Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում Վլադիմիր Հարությունյան – Լև Սարգսյան զույգը երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ աշտարակացատկ մրցաձևում:
Առաջնությունն ընթանում է օգոստոսի 6-12 Մեծ Բրիտանիայում:
Հայ մարզիկները զիջել են Ռուսաստանը (1 տեղ) և Մեծ Բրիտանիան (2 տեղ) ներկայացնող զույգերին:
Հայաստանի ջրացատկի թիմի անդամներ են Վլադիմիր Հարությունյանը, Ազատ Հարությունյանը, Լև Սարգսյանն ու Վարդան Բայանդությանը՝ գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ: