Բավ է պառակտվել
27-07-2021 14:23

Տոկիոյում ծանրամարտի մրցաշարում հայ մարզուհին զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը

Տոկիոյի ծանրամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը: Մարտիրոսյանը ելույթ կունենա օգոստոսի 3-ին, իսկ Իզաբելլան այսօր բարձրացավ հարթակ:

Տոկիոյի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը 59 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարով գրավեց 7-րդ տեղը:

Հաղթանակի գլխավոր հավակնորդ էր համարվում պոկում վարժությունում աշխարհի ռեկորդակիր Չինաստանի Թայպեյի ներկայացուցիչ Կու Սին Չունը: Չուն հաստատեց իր բարձր կարգը՝ պոկում վարժությունում բարձրացնելով 103 կգ ծանրաձող և գրանցելով նոր օլիմպիական ռեկորդ: Յայլյանը պոկում վարժությունում կատարեց երեք մոտեցում երեքից՝ ցույց տալով 95 կգ արդյունքը: Առաջին վարժությունից հետո հայ մարզուհին չորրորդն էր:

Հրում վարժությունում Իզաբելա Յայլյանն առաջին մոտեցման ժամանակ դժվարությամբ հաղթահարեց 110 կգ: Մեր մարզուհին փորձեց պայքարել օլիմպիական խաղերի արծաթի կամ բրոնզի համար, բայց չկարողացավ բարձրացնել 115 կգ քաշը: Ընդհանուր 205 կգ-ով Յայլյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Օլիմպիական ոսկին նվաճեց Կու Սին Չունը:

Օլիմպիական խաղերի հերթական օրը մեդալների համար պայքարի մեջ կմտնի լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա կմասնակցի 100 մ ազատ ոճով մրցապայքարին։