Բավ է պառակտվել
21-10-2022 19:48

Հայ ծանրորդուհի Միլենա Խաչատրյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Հայ ծանրորդուհի Միլենա Խաչատրյանը հաղթել է Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Մինչեւ 76 կգ քաշային կարգում Խաչատրյանը երկամարտում ցույց է տվել 219 կգ արդյունք՝ առաջ անցնելով մնացած մասնակիցներից, հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն։

Սա Հայաստանի չորրորդ մեդալն է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Ավելի վաղ մրցաշարում «ոսկի» է նվաճել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ռաֆիկ Մինասյանը (61) արժանացել են բրոնզե մեդալների։