Բավ է պառակտվել
22-03-2022 21:09

Հայ բռնցքամարտիկները հաղթեցին թուրք և ադրբեջանցի հակառակորդներին և դուրս եկան Մ-22 Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Ավարտվեցին Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։

Արմենպրսի հաղորդմամբ, Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Ռուսլան Ասլիկյանն (57կգ) ու Արթուր Շախպազյանը (63,5կգ) դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կմրցեն բարձրագույն մրցանակների համար։

Կիսաեզրափակչում Ասլիկյանը հաղթեց թուրք Տահիր Ակոյունին և եզրափակչում կհանդիպի իտալացի Միշել Բալդասի հետ։ Կիսաեզրափակչում Ասլիկյանը հաղթեց թուրք Թահիր Հակոյունին, եզրափակչում կհանդիպի իտալացի Միշել Բալդասի հետ։ 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը կիսաեզրափակչում 4։1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջալալ Գուրբանովին։ Եզրափակիչում Շահպազյանի մրցակիցը կլինի թուրք Օզմեն Քերիմը, ով նոյեմբերին Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը (60 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

Հայաստանի Մ-22 հավաքականի կազմում հանդես են եկել Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51 կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ) և Հովհաննես Փափազյանը (+86 կգ): Կանանց պայքարին մասնակցում էին Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Արևիկ Դոխոյանը (52 կգ):