Բավ է պառակտվել
22-02-2023 13:41

Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Ռյազանի միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը 9 մեդալ է նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում:

Հայաստանի թիմի 11 ըմբիշից մեդալի են արժանացել 9-ը, հաղորդում է Հայաստանի ԿԳՄՍՆ–ն:

Ոսկե մեդալ են նվաճել Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

Արծաթե մեդալակիր է դարձել Աշոտ Խաչատրյանն (67 կգ)։

Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) և Հովհաննես Հարությունյանը (87 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: