Բավ է պառակտվել
25-01-2017 16:44

Հայաստանի ալպինիզմի և դահուկային սպորտի ֆեդերացիաները պայմանավորվել են համատեղ ծրագրեր իրականացնել

Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիան և Դահուկային սպորտի ֆեդերացիան երեքշաբթի օրը համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:


«Լավ նորությունների շարքը հայտարարում ենք բացված: Եվ այսպես, հաշվի առնելով երկու սպորտաձևերի ընդհանրությունները, որոնք թույլ են տալիս էֆեկտիվ համագործակցություն ծավալել, այսօր մենք՝ Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և Դահուկային սպորտի ֆեդերացիայի միջև համատեղ հուշագիր ենք ստորագրել»,- նշել է Դանիելյանը:
Փաստաթղթի համաձայն կողմերն առաջնորդվում են ալպինիզմի, լեռնային տուրիզմի և դահուկային սպորտի ոլորտներում երկու ֆեդերացիաների միջև պրակտիկ կապերը խորացնելու և զարգացնելու համատեղ ցանկությամբ: Եվ հիմնական սկզբունքներին ու կանոններին հետևելու ձգտմամբ:


Հուշագրի նպատակը դահուկային սպորտի, ալպինիզմի և լեռնային տուրիզմի պահպանումն ու զարգացումն է:
Ալպինիզմով և լեռնային սպորտով զբաղվելու համար հարմար պայմանների ստեղծումը, բնական միջավայրի պաշտպանությունը և ընդհանուր նպատակներին հասնելու համար համատեղ համալիր միջոցառումների նախագծումն ու իրագործումը: