Բավ է պառակտվել
30-09-2016 17:14

Հայ շախմատիստները աշխարհի պատանեկան առաջնության բացարձակ առաջատարների թվում

Նախօրեին Յուգրայում ավարտվել է 14,16 և 18 տարեկան պատանիների աշխարհի շախմատի առաջնության 7-րդ տուրը:

Արդեն մոտավոր հայտնի է եզրափակչում ուժերի բաշխվածությունը, սակայն հստակ արդյունքներ դեռևս չկան ոչ մի կատեգորիայում:

Յոթերորոդ տուրում բոլորից ավելի համոզիչ են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները: Առաջնության գլխավոր բացահայտումն, իհարկե, Հայկ Մարտիրոսյանն է: «Մինչ 16»-ների կարգում նա հաղթել է 7-ից յոթ հանդիպումներում: Նույնիսկ հաշվի առնելով այն, որ Մաքսիմ Սորոկինի հետ եզրափակիչ հանդիպումը Հայկի համար այդքան էլ հաջող չէր ընթանում` մի պահ նա կարող էր ոչ-ոքի խաղալ կամ նույնիսկ պարտվել, սակայն դա տեղի չունեցավ: Առավելագույն արդյունքը հարգանքի է արժանի: Այժմ Մարտիրոսյանն իր հակառակորդներին գերազանցում է 1,5 միավորով: Հայաստանի հավաքականին ևս մեկ հաղթանակ է բերել Սիրանուշ Ղուկասյանը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում: Հաղթելով Նինո Խոմերիկիին` նա մոտեցել է առաջատարներին` Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդրա Օբոլենցովային և հույն Ստավրուլե Ցոլակիդուին: Նրանք ևս հաղթել են 7–րդ տուրում։ Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում ևս Հայաստանը լավ է հանդես գալիս, սակայն ոչ գերազանց: Մանուէլ Պետրոսյանը, որից մեծ սպասումներ կային, ոչ-ոքի խաղաց Իրանը ներկայացնող Շահին Լորպարիզանգենեհի հետ: Միաժամանակ նրա գլխավոր մրցակից Մաքսիմ Վավուլինը հաղթանակ տարավ։ Առջևում ևս 4 տուր է և խոստումնալից հանդիպումներ: Թե արդյունքում որ ազգային թիմն կհաղթի, պարզ կդառնա հոկտեմբերի 3-ին` շախմատի աշխարհի պատանեկան առաջնության փակման օրը: