Բավ է պառակտվել
24-03-2019 13:54

Իսպանիայում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում հայ սպորտսմենները նվաճել են 5 մեդալ

Հայ սպորտսմենները գերազանց արդյունքով են ավարտել իսպանական Ալիկանտե քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը։

Ինչպես տեղեկացվել է Հայաստանում Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում, սպորտսմենները նվաճել երեք ոսկե և երկու բրոնզե մրցանակ։

Պատվո պատվանդանի առաջին աստիճանին են բարձրացել Վահագն Հակոբյանը, Մաքս Վլասյանը և Անդևանիկ Ստեփանյանը, իսկ բրոնզե մրցանակակիր են դարձել Դավիթ Կարապետյանը և Արման Հովսեփյանը։

Առաջնությանը մասնակցել են 25 պետության պատվիրակություններ։