Բավ է պառակտվել
06-07-2022 11:13

Հայ մարզիկները 7 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթում

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները 7 մեդալ են նվաճել նվաճել նախօրեին Բուլղարիայում ավարտված KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությունում։

Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ոսկե մեդալներ են ստացել Արթուր Արեյանը, Պետրոս Ֆարֆարյանը և Արինա Մատիուշինան։ Ավետիս Մուրադյանն ու Գրիշա Կիրակոսյանն արժանացել են արծաթե, իսկ Վահագն Հակոբյանը՝ բրոնզե մեդալների։

Նշվում է, որ Պետրոս Ֆարֆարյանը պարգևատրվել է նաև «Կամքի ուժ» դրսևորելու համար նախատեսված պատվոգրով։