Հայ մարզիկները նվաճել են յոթ ոսկե մեդալ կիոկուշին կարատեի Կովկասի առաջնությունում
Հայաստանի հավաքականը հաջողությամբ է հանդես եկել Թբիլիսիում կայացած կիոկուշին կարատեի Կովկասի առաջնությունում։
Ինչպես տեղեկացրել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, նախօրեին կայացած առաջնությանը հայ մարզիկները մասնակցել են մրցումներին Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների հետ։
Հայկական թիմը ցուցադրել է բարձր արդյունքներ։ Պատվավոր առաջին տեղն է զբաղեցրել յոթ մարզիկ՝ Վահագն Հակոբյանը, Անդրանիկ Ստեփանյանը, Աբրահամ Թարվերդյանը, Պետրոս Ֆարֆարյանը, Գեղամ Գևորգյանը, Ռուզաննա Մխիթարյանը և Ալիսա Բեջանյանը։ Եվս չորս մարզիկ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ հինգը՝ երրորդ։