Բավ է պառակտվել
04-07-2016 08:18

Հայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն խաղացող, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը եզրափակչում հաղթել էր Անդորրային ու դարձել չեմպիոն:

Հանդիպման առաջին քառորդից Հայաստանը սկսեց տիրել նախաձեռնությանը և անմիջապես մեծացրեց միավորների առավելությունը (առաջին քառորդ` 25:12): Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն ավարտեցին 43:33 հաշվով: Հաջորդող երրորդ և չորրորդ մրցափուլերում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունը և հավաքականի նորեկի` Դանսթոնի, մյուս բասկետբոլիստների կառուցողական խաղի շնորհիվ հաղթեց 79:71 հաշվով:

Հայաստանի հավաքականը, դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական փուլին: