Բավ է պառակտվել
04-11-2021 22:46

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին և անցավ ԱԱ եզրափակիչ Սերբիայում

Հայաստանը վերջին 12 տարում առաջին անգամ անցավ բռնցքամարտի ԱԱ եզրափակիչ։ Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, գերծանր քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանը Սերբիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում փառահեղ հաղթանակ տարավ և մեծ առավելությամբ հաղթեց ադրբեջանցի Մուհամեդ Աբդուլաևին։

«Առաջին ռաունդի մեկնարկից Չալոյանը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի վրա ու բռնցքամարտի լեզվով ասած իսկական ծեծ տվեց ադրբեջանցուն: Նույն էր նաև երկրորդ ռաունդում : Մեր մարզիկը մրցակցին սեղմել էր ռինգի պարաններին և մենք շատ վստահ առաջին և երկրորդ ռաունդերը շահեցինք 5:0 հաշվով: 3-րդ ռաունդում գյումրեցի մարզիկը արդեն տակտիկական մենամարտ անցկացրեց ու մեկ վայրկայն անգամ կասկածի տակ չդրեց իր հաղթանակն»,- ​​ասված է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները երկու մենամարտ են անցկացրել ադրբեջանցի մարզիկների հետ, և երկուսն էլ ավարտվել են հայկական կողմի հաղթանակով։ Ավելի վաղ ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ հաղթանակ էր տարել Հովհաննես Բաչկովը։