Բավ է պառակտվել
26-11-2022 15:50

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը դարձել է Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Հայ մարզիկ Էրիկ Իսրայելյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, 60 կգ քաշայինների առաջնության եզրափակիչում Իսրայելյանը համոզիչ հաղթանակ է տարել վրացի մրցակցի՝ Գոչա Գուրդալավայի նկատմամբ։

Իսրայելյանը նաև երիտասարդների Եվրոպայի գործող չեմպիոնն է։